Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բողոքի ակցիա Նյու Յորքում

Քաղաքականություն
DSC_4052

Երեկ, ապրիլի 9-ին Նյու Յորքում տեղի ունեցավ բողոքի ակցիա, որը կաղմակերպել էր Հայ Հաղափոխական Դաշնակցությունը, Համազգայինը, ,,Արմեն Գարո,, և Ռամկավար Ազատական կուսակցությունները։ Հավաքը տեղի ունեցավ ՄԱԿ-ի գրասենյակի հարևանությամբ ։ Հայ Հերոս զինվորների հիշատակին նվիրված հոգեհանգստյան աղոթք կատարեց Նյու Յորքի Սբ․Լուսավորիչ Մայր եկեղեցու հովիվ Մեսրոպ Լագիսյանը։ Հավաքի բոլոր ելույթները  նպատակաուղղված էին ՝ Ադրբեջանը ճանանչել ագրեսոր երկիր ։ Հավաքին ելույթ ունեցավ նաև ամերիկահայ անվանի գրող, դոկտոր Հրանտ Մարգարյանը. — Այսօր որպեսզի մենք կարողանանք պատմությանը նայել բաց աչքերով, պետք է հիշենք մեր նահատակներուն, մեր անցյալը ։ Դուք, որպես երիտասարդներ, այստեղ հավաքված, թուրքին, այդ խրտվիլակներին պիտի ըսեք՝ չի կրնար այդ   ազգին տեղաշարժ ընել, որովհետև այդ ազգը, որը այսպիսի երիտասարդություն ունի, այն ազգն է, որը պատոեւթյուն ունի, չի ձախողի։ Այդ նուն թուրքը կուզե ձախողել մեր պատմության ընթացքը, սակայն դրան չի հաջողի, որովհետև, սիրելիներս, մենք զենք ունինք, սակայն նրանք չունին այդ զենքը, որը դուք ունիք, որ հայ ժողովուրդը ունի, չունի այն զենքը, որ մեր երտասարդությունը ունի ։ Դուք հավատք ունիք պատմության հանդեպ,  նահատակներ ունիք ձեր մեջ , ամեն մի նահատակ պահանջատեր է ։ Մենք այն ժողովուրդն ենք , որին ոչ ոք չի կարող շարժել իր տեղեն ։ Ղարաբաղը մենակ չէ, Հայաստանը մենակ չէ , մենք  ամբողջական՝ Սփյուռք-Հայաստան-Ղարաբաղ մեկ շունչ ենք, մեկ պատմություն, մեկ պահանջ, մեկ հաղթանակ ։ Այդ հաղթանակն է, որ մենք կսպասենք։ Բողոքի ակցիան ավարտվեց Արցախին նվիրված երգերով ։ ՌՈԲԵՐՏ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՆՅՈՒ  ՅՈՐՔ Լուսանկարները՝ հեղինակի DSC_4012 DSC_4049 DSC_4052 DSC_4075 DSC_4084 DSC_4090 DSC_4125