«ՓՅՈՒՆԻԿԸ»` ՄԻԱՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի առաջնության 2-րդ տուրում չեմպիոն «Փյունիկ»-ը Ոսկեհատում 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Միկա»-ի դարպասը եւ տոնեց 2-րդ անընդմեջ խոշոր հաշվով հաղթանակը:
Առաջին կեսից հետո այս խաղում հաշիվը չէր բացվել, սակայն 2-րդ կեսի 5-րդ րոպեին «Փյունիկ»-ի նորեկ Բորիս Մելքոնյանը բացեց խաղի հաշիվը, որը 63-րդ րոպեին կրկնապատկեց Լեւոն Պաչաջյանը: 80-րդ րոպեին Մելքոնյանը 3-րդ գնդակն ուղարկեց «Միկա»-ի դարպասը` խփելով այս խաղում իր 2-րդ գնդակը: Այս հաղթանակից հետո «Փյունիկը» 6 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
«Բանանց»-ը ոչ ֆուտբոլային 6:0 հաշվով հաղթեց Գյումրիի «Շիրակ»-ին, որը շարունակում է գտնվել խորը ֆինանսական ճգնաժամում եւ ինչպես ցույց տվեց այս հանդիպումը, ընթացիկ առաջնությունում չի կարողանա լուրջ պայքար մղել մյուս թիմերի հետ:
Առաջին տուրում հաղթանակներ տոնած «Կիլիակիա»-ն եւ «Արարատ»-ը այս տուրում հանդիպեցին միմյանց հետ: Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով եւ 2 ակումբներեն էլ այժմ ընթանում են 2-րդ տեղում: Կապանում «Գանձասար»-ը 11-րդ րոպեին Արթուր Քոչարյանի խփած գոլի շնորհիվ նվազագույն 1:0 հաշվով հաղթեց «Ուլիս»-ին: Վերջինս միակ ակումբն է, որ դեռ միավոր չի վաստակել, իսկ «Գանձասար»-ը առաջին հաղթանակը տոնեց: