Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՈՆՅԱՆԸ ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Սպորտ

Սոչիում ընթացող շախմատի Ռուսաստանի ակումբային բավական ուժեղ առաջնությանը մասնակցում են նաեւ հայ շախմատիստներ, որոնց թվում է մեր ուժեղագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Նա համարվում է «Տոմսկ-400» թիմի առաջատարը, ինչպես նաեւ Վլադիմիր Հակոբյանը, Կարեն Ասրյանը եւ Սմբատ Լպուտյանը: Կանանց պայքարում հանդես են գալիս Լիլիթ Մկրտչյանը եւ Նաիրա Մովսիսյանը :

5-րդ տուրում «Տոմսկ-400»-ը խոշոր` 4.5:1.5, հաշվով հաղթեց «Լադա»-ին, իսկ առաջին խաղատախտակի վրա իր թիմին միավոր բերեց նաեւ Արոնյանը: Այժմ «Տոմսկ-400»-ը ընթանում է 2-րդ տեղում եւ մեկ միավորով զիջում է առաջատարին՝ «Ուրալ»-ին:

Ի դեպ, Սոչիում անցկացվում է նաեւ պատանիների Ռուսաստանի ակումբային առաջնություն, որին մասնակցում են Երեւանի Շախմատային ակադեմիայի թիմը եւ կրկին Երեւանը ներկայացնող «Միկա»-ն: Վերջինս հատկապես հաջող է հանդես գալիս:

Ակումբի պատանի շախմատիստները 8 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Շախմատային ակադեմիան իր ակտիվում ունի 7 միավոր եւ նույնպես հավականում է մրցանակային տեղերի: