Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարմիր Խաչը մանրամասներ չի ներկայացնում

Քաղաքականություն
zinvor

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն չի մանրամասնում, թե  հայկական և ադրբեջանական կողմերի իրականացրած` զոհվածների որոնողական աշխատանքներից հետո ի՞նչ գործողություններ են պատրաստվում կատարել: «Ինչ վերաբերում է այլ փուլերին եւ գործողության  ավարտին, այլ մանրամասներ հաղորդել չեմ կարող` հաշվի առնելով , որ դա երկխոսության մասն է կազմում:  Կարող եմ միայն ասել, որ  ամբողջ գործողությունը ավարտված չէ: Ավարտված կհամարվի այն ժամանակ, երբ  ընտանիքները, որոնք սպասում են լուրերի, երկու կողմերում կստանան պատասխաններ: Այդ ժամանակ կարող ենք հաստատել, որ ավարտվել է»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Հիշեցնենք, որ երեկ հայկական և ադրբեջանական կողմերը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ, իրականացրել են զոհվածների որոնողական աշխատանքներ, որոնց արդյունքում հայկական կողմը հայտնաբերել է ՊԲ զինծառայողներ,  20-ամյա երիտասարդներ՝   Ռոբերտ  Աբաջյանի եւ Անդրանիկ Զոհրաբյանի դիերը: ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն էլ նշել էր, որ դեռ 2-3 օր կպահանջվի զոհվածների մարմինների որոնումն ու դուրսբերումն ավարտելու համար: