Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոչ միջազգային կառույցներին՝ ընդդեմ Ռուսաստանի. ՀՔԱ

Քաղաքականություն
logocover1

2016 թապրիլի 1-ից 7-ը ժամանակահատվածում բաժանարար գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից լայնածավալ գործողությունների հետևանքով, և  որպես դրանց ի պատասխան Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի գործողությունների  արդյունքում  հակամարտող կողմերը կրեցին  հարյուրից ավելի  մարդկային կորուստներ՝ զոհվածներ, անհայտ կորածներ։ Ռազմական գործողությունների վերսկսմանը նախորդեց հակամարտության գոտում վերջին երեք-չորս տարիների ընթացքում սպառազինությունների աննախադեպ մրցավազքը, որին անթաքույց և հրապարակավ նպաստում էին  Ռուսաստանի Դաշնության իշխանությունները:

Որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկիր, Ռուսաստանի Դաշնության իշխանությունները նման քաղաքականությամբ խախտեցին հակամարտության կարգավորման երեք կարևոր սկզբունքներից մեկի՝ խաղաղ կարգավորման և ուժի չգործադրման սկզբունքի բուն բովանդակությունը։  Ըստ էության, լրջորեն վտանգվեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների կողմից ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման ուղղությամբ երկար տարիներ գործադրված ջանքերըհամանախագահող երկրներից մեկի՝ Ռուսաստանի Դաշնության ոչ համարժեք գործողությունների հետևանքով:

Միջազգային հանրության և հակամարտության կողմերի առջև բազմիցս բարձրացրել ենք սպառազինությունների մրցավազքիԵԱՀԿ սովորական սպառազինությունների պայմանագրի սկզբունքների և չափորոշիչների խախտման մասին մեր մտահոգությունները:

Հաշվի չառնելով 2016 թ.-ի ապրիլի 1-7-ն ընկած ժամանակահատվածում ռազմական գործողությունների հետևանքով մարդկային կորուստները՝ զոհվածներանհետ կորածներռազմագերիներՌուսաստանի Դաշնության պաշտոնական ներկայացուցիչները շարունակում են հայտարարել հակամարտության կողմերին սպառազինություն վաճառելու և  տրամադրելու մասին։ Մարդկանց ճակատագրերի, նրանց կյանքի անվտանգության հանդեպ նման աննախադեպ, անպատասխանատու վարքագիծը, այլևս պետք է լրջորեն  մտահոգի  միջազգային հանրությանը և միջազգային կազմակերպություններին։

Ռուսաստանի Դաշնությունը չի հրաժարվում սպառազինությունների մրցավազքի, ռազմականացման մակարդակի բարձրացմանն ուղված իր գործողություններից, որոնք անխուսափելիորեն կհանգեցնեն հակամարտության գոտում լարվածության հետագա մեծացմանը, ռազմական գործողությունների վերսկսմանը և նորանոր մարդկային զոհերին:

Հաշվի առնելովոր իրադարձությունների զարգացումը սպառնալիքներ է պարունակում տարածաշրջանում բնակվող մարդկանց մարդու հիմնարար իրավունքների, նրանց խաղաղության իրավունքի նկատմամբ՝ գտնում ենքոր միջազգային հանրությունըհանձինս ՄԱԿ-իԵԱՀԿ-իԵԽ-ի և ԵՄ-ի, պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել իրավիճակը անկանխատեսելի զարգացումներից զերծ պահելու ուղղությամբ:

Սույն հայտարարությամբ դատապարտում ենք Ռուսաստանի Դաշնության իշխանությունների անհամարժեք և անպատասխանատու վարքագիծըմիաժամանակ դիմում ենք միջազգային կազմակերպություններին՝ ՄԱԿԵվրոպայի խորհուրդԵԱՀԿանհապաղ միջոցներ ձեռնարկել կոնֆլիկտի գոտում Ռուսաստանի Դաշնության կողմից սպառազինությունների իրացման գործողությունները միջազգային օրակարգի քննարկման հարց դարձնելուդրանք դատապարտելու և կասեցնելու նպատակով:  

Հայտարարությունը բաց է  միանալու համար:

Միանալ ցանկացողները կարող են ուղարկել իրենց տվյալները հետևյալ էլ. փոստի հասցեին՝[email protected]:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ