Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այս գիշեր կրակահերթ է արձակվել Տավուշի ուղղությամբ

Կարևոր լուրեր Պաշտոնական
3ea193cbd6942f1a20131b412cffa4ff

Անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը 16 անգամ կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, կիրառելով հրաձգային, այդ թվում նաև խոշոր տրամաչափի զինատեսակներ: Նախորդ օրերի համեմատությամբ խախտումների պարբերականությունը նվազել է, և ադրբեջանական կողմից արձակված կրակահերթերը կրել են անկանոն բնույթ: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը և պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: ՀՀ ՊՆ