Հիմնահարցի լուծման մեջ խաղաղապահների տեղակայումը մի գործոն է. Շարմազանով. ՀԺ (տեսանյութ)
Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որի հիմնական թեման եղել է ռազմական գործողությունների ընթացքը, այսօրվա իրավիճակը: Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականներին ներկայացրել է իր հանդիպումների մանրամասները: «Վերահաստատել ենք, որ ՀՀ-ն ԼՂՀ-ի անվտանգության երաշխավորն է եւ անելու ենք ամեն ինչ, որպեսզի ապահովենք ԼՂՀ ժողովի անվտանգությունը, խնդիրը պետք է ունենա խաղաղ կարգավորում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափերում: ԼՂ ժողովուրդն ինքը պետք է լինի իր ճակատագրի դարբինը: ԼՂՀ-ն չի կարող ունենալ այլ կարգավիճակ, քան ունի այսօր: ՀՀ-ն անելու է ամեն ինչ, որպեսզի բանակցություների միջոցով հասնենք ԼՂՀ-ի միջազգային ճանաչման»,- այս մասին նիստից հետո լրագրողներին հետ հանդիպման ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում համապարփակ լուծում պետք է լինի եւ համապարփակ լուծման մեջ խաղաղապահների տեղակայումը մի գործոն է: «Մենք պետք է վերացնենք պատճառները, ոչ թե հետեւանքները: Մենք չպետք է գնանք առաջինը հետեւանքների վերացման: Պատճառն այն է, որ Արցախի ժողովուրդն օգտվելով իր ինքնորոշման իրավունքից, հանրաքվեի միջոցով որոշի իր սեփական ճակատագիրը»,- նշեց Էդուարդ Շարմազանովը: Ավելին՝ սկզբմնաղբյուր կայքում