A
A
Մեդվեդևը ծաղկեպսակ է դրել Հ. Ալիեւի գերեզմանին ու շեհիդների պուրակում
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Երևանից մեկնել է Բաքու, ուր ծաղկեպսակ է դրել Բաքվի շեհիդների պուրակում: Այդ մասին հայտնում է ՌԴ կառավարության կայքէջը: Նա ծաղկեպսակ է դրել նաեւ Հեյդար Ալիեւի գերեզմանին: Ավելի վաղ Մեդվեդևն իր Ինստագրամի ու Թվիթերի էջերում գրել էր, որ «Ադրբեջանի հետ բարեկամության ավանդույթները ձեւավորվել են դարեր շարունակ»: Հիշեցնենք, Երևան այցելելով Մեդվեդևը այցելել էր Ծիծեռնակաբերդ, սոցցանցերում զետեղել Արարատի նկարը՝ Երևանից: Հիշեցնեն նաև, որ Ադրբեջան պետությունը, մեղմ ասած, դարերի պատմություն չունի: