A
A
ԼՂՀ-ում հայտարարություն է պատրաստվում վայրագությունների դեմ. Առավոտ
Ադրբեջանի՝ հայ զինվորին գլխատելու, խոշտանգելու եւ այլ վայրագությունների դեմ ԼՂՀ-ում հայտարարություն է պատրաստվում: ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը եւ հանձնաժողովի անդամներ Էդմոն Մարուքյանը, Զարուհի Փոստանջյանը, Լեւոն Մարտիրոսյանը գտնվում են ԼՂՀ-ում: Էդմոն Մարուքյանն ասել է, որ այս պահին հանդիպում ունեն Աշոտ Ղուլյանի հետ. «Քննարկում ենք, տեսնենք ինչ իրավական միջոցներ կան եւ որոնք են նպատակահարմար օգտագործել: Հնարավոր է հայտարարություն ընդունվի: Մենք դիմելու են տարբեր միջազգային ատյաններ՝ Ադրբեջանի գործողություններին համարժեք գնահատական ձեւավորելու համար»: Ամբողջական հոդվածը՝ այստեղ