Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ն խորհուրդ է տալիս չկենտրոնանալ 80-ականների զենքի վրա (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
baxdasaryan

Սա N զորամասի շտաբն է, այստեղ պայթել է իսրայելական արտադրության նորագույն անօդաչու թռչող սարք: Զոհվել է մեկ սպա, վիրավորվել է 5 զինվոր: Կրակված ոչ մի զենք չի կարողացել ոչնչացնել այս անօդաչուն: Ինքը ոչնչացնում է միայն ինքնապայթեցմամբ: Հատուկ կառավարումով այս նորագույն զենքը մտել է շտաբ եւ պայթեցրել ինքն իրեն որպես հեռակառավարվող զենք: Իսկ հանրապետական Վահրամ Բաղդասարյանին չի սարսափեցնում 80-ականների զենքով այս անօդաչուի դեմ կռվելու փաստը. «Եթե մենք կարողանում ենք 80-ական թվականի զենքերով նրանց հզոր զինանոցի հետ պայքարել, դա նշանակում է, որ մեր ոգին է խոսում»: Այդ ոգով մեր բանակն այսուհետեւ նույնպես կարող է հաղթել,-ասում է հանրապետական խմբակցության ղեկավարը: Մեր հաղթանակի զենքերն ավելի ժամանակակից են «Եվ մեր հաղթանակման հիմնական երաշխիքը եղել է մեր ժողովրդի համախմբվածությունը, միասնությունը»,- նշում է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Պարոն Բաղդասարյանը լրատվամիջոցներին խորհուրդ չէր տա շատ կենտրոնանալ 80-ականների զենքով կռվելու փաստի վրա. «Փաստը մնում է փաստ, որ մենք կարողանում ենք հաղթանակել նաեւ դրանով»: Արմեն Ռուստամյանը վստահ է՝ մեր եւ ադրբեջանական զինատեխնիկայի համեմատությունն անկասկած մեր օգտին չէ. «Բայց կան տեխնիկական միջոցներ, որի մասին ես ասեցի, որոնք ուղղակի արգելված է, չի կարելի կիրառել, էդ տեխնիկական միջոցները մեզ պետք էլ չէր, որ մենք էլ հատուկ դրա ուղղությամբ քայլ կատարեինք, ձեռք բերեինք»,- ասում է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարը: Այսուհետեւ Հայաստանը պետք է քայլեր կիրառի եւ ձեռք բերի հենց այդպիսի տեխնիկական միջոցներ, քանի որ հակառակորդը Ադրբեջանն է: Վերլուծելու բան, իհարկե, կա՝ պետք է վերանայել մեր ամբողջ զորանոցը. «Եթե հավանականություն կա նոր այդպիսի հարձակումների, ուրեմն մենք պետք է պատրաստված լինենք նոր հարձակումը դիմակայելու»: Դաշնակցական պատգամավորը չի կասկածում՝ եթե խնդիր դնենք ավելի լուրջ հարվածներ հասցնելու Ադրբեջանին, դրա համար անհրաժեշտ զենքը կա. «Եվ եթե շարունակվեր ավելի լայն մասշտաբներ ընդունել , մենք կանցնեինք այլ զինատեսակների օգտագործման, որոնք 80-ական թվականներից էապես տարբերվում են, սար ու ձորի տարբերություն կա», կարծում է Արմեն Ռուստամյանը: ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասում է, որ այս հարցով խորհրդարանում պետք է եւս մեկ փակ քննարկումներ անցկացնել. «Պատկան մարմինների առջեւ շատ լրջագույն պրոբլեմների եւ մարտահրավերների վերաբերյալ հարցեր բարձրացնելու համար»: