Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 «Թալիշի և Մատաղիսի տասնյակ ընտանիքներ ապահովվել են կացարանով»

Քաղաքականություն
Artak-Beglaryan

«Կառավարությունը հոգ է տանում ռազմական գործողությունների հետևանքով հատկապես Թալիշ և Մատաղիս գյուղերից տարհանված բնակիչների մասին: Ըստ կարիքի՝ ցուցաբերվում է համապատասխան օժանդակություն: Մասնավորապես, տասնյակ ընտանիքներ ապահովվել են կացարանով, իսկ ավելի շատ ընտանիքների պարբերաբար սնունդ է մատակարարվում»,-քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում այս մասին տեղեկացրել է ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը: Բացի դրանից, տարհանված քաղաքացիների համար Ստեփանակերտի սննդի օբյեկտներից մեկում անվճար սնունդ է պատրաստվում, և բոլոր ցանկացողներն ամեն օր օգտվում են այդ հնարավորությունից: Կենցաղային իրերի և հագուստի հարցում էլ է օգնություն տրամադրվում բոլոր կարիքավորներին օպերատիվ շտաբի կողմից: «Շնորհակալություն բոլորին Արցախի հանդեպ այդքան սիրո ու նվիրվածության համար: Ուրախ եմ տեսնել, որ փոխօգնությունը հայության մեջ տիրապետող բնութագրիչ գիծ է: Շնորհակալություն բոլոր աջակիցներին՝ անկախ օգնության չափից»,-ընդգծել է Արտակ Բեգլարյանը: