Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՇԱԳԱՄ հայտարարությունը՝ օտար զորքեր տեղակայելու մասին

Քաղաքականություն
shagam

Ապրիլյան «դիրքային պատերազմի» լարվածության մեղմացումից հետո դարձյալ տարբեր ձևաչափերով շրջանառության մեջ է դրվել Արցախի տարածք օտար զորքեր տեղակայելու մասին հարցը: ՀՀ Նախագահի աթոռը զավթած Սերժ Սարգսյանը շարունակում է անվերապահ համաձայնություն հայտնել օտար զորքեր տեղակայելուն, ինչը մեկ որակում ունի՝ դավաճանություն: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ օտար զորքերի տեղակայումը կհանգեցնի Արցախի կորստի և Հայաստանի ինքնիշխանության զրոյացման: Ինչպես Սերժ Սարգսյանին, այնպես էլ մեր երկրի տարածք իբրև թե խաղաղության պահպանման նպատակով զորքեր բերելու ծրագրեր ունեցող օտար ուժերը պետք է լավ իմանան, որ նման փորձ կատարելու պարագայում հանդիպելու են համաժողովրդական դիմադրության և ձախողելու են: Մենք թույլ չենք տալու, որ օտար զորքը ոտք դնի հայ ժողովրդի տևական մաքառման ու մեր մարտական ընկերների արյան գնով ազատագրված հայրենի հողի վրա:     «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» ՀԿ վարչություն