Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովիկ Աբրահամյանը 80 ականների զենքի մասին՝ «Մենք ամեն ինչ էլ ունենք».Առավոտ (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitledggg

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր ռուսաստանյան գործընկերոջը՝ Դմիտրի Մեդվեդեւին կառավարության շենքից ճանապարհելուց հետո պատասխանեց լրագրողների որոշ հարցերին: Մասնավորապես նա ասաց, որ ռուսական գազի գինը սահմանվեց 150 դոլար՝ սահմանին, իսկ թե սպառողին որքանով կվաճառվի, կքննարկեն եւ կտեղեկացնեն: Արդյոք Մեդվեդեւի հետ քննարկել են Ադրբեջանին զենք վաճառելու հարցը, Հովիկ Աբրահամյանն ասաց. «Եթե մարդիկ հնարավորություն ունեն զենք վաճառելու, եթե մարդիկ հնարավորություն ունեն զենք գնելու, եթե դուք ուզում եք Թուրքիայից գնեն… ամեն դեպքում, եթե իրենք ուզում են եւ հնարավորություն ունենա զենք գնելու՝ գնելու են եթե ոչ Ռուսաստանից, ապա Թուրքիայից, Իսրայելից»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/04/07/676880/