Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանն այս պահին նվազագույնը 4 հիմնական խնդիր է լուծում

Քաղաքականություն
sahman

Ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը վերլուծում է իրավիճակը. Ադրբեջանը երեկվանից հետևողականորեն տեղեկատվություն է տարածում այն մասին, որ հայկական կողմից ակտիվություն է նկատվում Նախիջանի ճակատում: Հայկական կողմն արդեն իսկ արձագանքել է այդ հայտարարություններին՝ նշելով, որ դա չի համապատասխանում իրականությանը: Այսպիսի լուրեր շրջանառելով Ադրբեջանն այս պահին նվազագույնը 4 հիմնական խնդիր է լուծում:

Առաջին, փորձում է տպավորություն ստեղծել, թե Հայաստանը խախտում է կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը՝ խախտելով միջնորդների հետ ձեռք բերված պայմանավորվածությունը: Երկրորդ, «սվաղում» շփման գծի տարբեր ուղղություններով և վերջին օրերին Տավուշի ուղղությամբ, կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունից հետո, իր կողմից իրականացվող սադրանքները: Երրորդ, անհրաժեշտ հող նախապատրաստում՝ անհրաժեշտության դեպքում գործողություններ իրականացնելու նաև այդ ուղղությամբ՝ «պատասխան գործողություններ իրականացնելու պատրվակով»: Չորրորդ, հայկական կողմին «հիշեցնում» նախիջանյան ուղղության առկայության մասին՝ արձանագրելով «երրորդ» ճակատի գոյությունը, որն այս պահին պահեստային տարբերակ է: