A
A
Արևմտյան պետությունները շատ լավ գիտեն, թե ով է խախտում հրադադարը (տեսանյութ)
Վազգեն Մանուկյանը Արցախում պատասխանել է լրագրողների հարցերին, նա մասնավորապես ասել է. «Միջազգային կազմակերպությունները միշտ հավասարություն են անցկացնում: Արևմտյան պետությունները շատ լավ գիտեն, թե ով է խախտում հրադադարը»,շեշտեց Մանուկյանը : Նրա գնահատմամբ՝ տարածաշրջան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի ընթացքում պետք է քննարկվի մի քանի հարց: «Հարց մեկ՝ բոլորը պետք է վերադառնան իրենց դիրքերին: Արբանյակից շատ հստակ երևում են զորքերի կուտակումները, ես չեմ հասկանում ԱՄՆի և Ռուսաստանի քաղաքականությունը, որոնք ունեն համապատասխան արբանյակային հետախուզական տվյալներ, սակայն չեն անում համապատասխան հայտարարություններ», ընդգծեց Վազգեն Մանուկյանը: