A
A
ՊԲ նոր տվյալներ. 32 զոհ, 121 վիրավոր, 25 անհետ կորած
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի կորուստները ապրիլի 6-ին հրապարակված տվյալներով կազմել են 32 զոհված, 121 վիրավոր և 25 անհայտ կորած զինծառայող: Այդ մասին Ստեփանակերտում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ԼՂՀ ՊԲ օպերատիվ բաժնի պետ Վիկտոր Առուստամյանը: Նրա տեղեկացմամբ՝ ապրիլի 5-ին Ադրբեջանը պարբերաբար շարունակում է խախտել հրադադարը՝ կիրառելով տանկեր, ականանետներ, նռնականետներ և այլ զինատեսակներ: Առուստամյանը նաև շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակն առաջնագծում: