A
A
Հրադադարի մասին լուրը խոսնակ որդուց` Արծրուն Հովհաննիսյանից (տեսանյութ)
Հեռախոսազանգով ասված մեկ նախադասություն: Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրադադարի մասին լուրը հայտնել է հորը` Ցողամարգում ապրող Կարապետ Հովհաննիսյանին: Տեղեկությունը համագյուղացիներն ընդունել են արցունքախառն ուրախությամբ: Ցողամարգցի 7 երիտասարդ է ծառայում Լեռնային Ղարաբաղում: Նրանց ընտանիքների անդամները հպարտությամբ են սպասում որդիների վերադարձին: Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում