Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիրավորներից Հայկ Թորոսյանը ուշքի է եկել (տեսանյութ)

Քաղաքականություն
hospital-1

Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի մոտ այսօր մի կին արտասվում էր ուրախությունից: Օրեր առաջ սահմանին վիրավորված  որդին՝ Հայկ Թորոսյանն այսօր արդեն գիտակցության է եկել: Բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն ծանր ու հավատացնում, որ վիճակը կայունանում է: Հոսպիտալի մոտ այսօր հավաքվել են  շփման գծում վերջին օրերին վիրավորված զինծառայողների հարազատները: Դարբասներից այս կողմ կանգնած, նրանք փորձում են  գոնե մի նոր լուր իմանալ: Կային  նաեւ քաղաքացիներ, որոնք վիրավորների հետ ազգակցական կապ չունեին։ Բայց եկել էին սնունդ ու ջրեղեն փոխանցելու վիրավորների հարազատներին, ինչպես նաեւ ապաստարան առաջարկելու նրանց: Ավելի ուշ զինվորական հոսպիտալ ժամանեցին շտապ օգնության մի քանի մեքենաներ, որոնք նոր վիրավորներ էին բերել: Թե ովքեր են նրանք ու ինչ վնասվածքներ են ստացել, այդպես էլ չհաջողվեց պարզել: Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը նախապես խոստացել էր  ժամը  17-ին  զրուցել լրագրողների հետ , բայց նախատեսված ժամին հայտնեց, որ խիստ զբաղված է: Մանրամասները՝ տեսանյութում