A
A
Կառավարությունից չեն հաստատում Մեդվեդևի այցի չեղարկման լուրը
Ըստ rbc.ru-ի՝ ԵՏՄ-ում որոշել են չեղարկել վարչապետների գագաթնաժողովը Երևանում և տեղափոխել այլ ժամկետի՝ կապված Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման հետ։ Պատճառն այն է, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի այցը Երևան կգնահատեին իբրև աջակցություն մի կողմին։ Դմիտրի Մեդվեդևը Հայաստան պետք է ժամաներ ապրիլի 7-ին։ Լուրը ճշտելու համար կապ հաստատեցինք վարչապետ Հովիկ Աբրահամյանի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանի հետ։ «Այս պահի դրությամբ ծրագրում որևէ փոփոխություն չկա»,-նշեց նա։