Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Առանց ԼՂՀ ներկայացուցչի որեւէ մեկը իրավունք չունի բանակցել»

Քաղաքականություն
10488120_1378369059150152_3926393271024823227_n

ԱԺ-ում այսօր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ԼՂՀ կատարած իր այցի մանրամասներին:  Ըստ նրա՝ եթե մենք այս պահին ստատուս քվոյի շրջանակներում զինադադար հաստատեցինք, որտե՞ղ է երաշխիքը, որ 3 օրից նույն բանը չի կրկնվի. «ԼՂՀ քաղաքացիների հետ զրույցում նրանք ասացին՝ պետք է այս փուլում ամեն ինչ անել, որ Ադրբեջանին լուրջ կորուստներ պատճառվի, որպեսզի մենք երաշխիք ունենանք, որ Ադրբեջանի իշխանությունները, գոնե Ալիեւը մի տարի շոկից դուրս չի գա, Քանի որ արդեն ռազմական գործողությունները մեկնարկել են, մեր ռազմավարական նպատակը պետք է լինի այն, որ շատ լուրջ եւ շոշափելի տարածքային կորուստներ կրի Ադրբեջանը: Կոնկրետ խնդիր է դրված, որ բավականին տեսանելի քաղաք անցնի ԼՂՀ զինված ուժերի վերահսկողության ներքո»: Պատգամավորի կարծիքով՝ պետք է հստակ հայտարարվի՝ ԼՂՀ հարցով այլեւս որեւէ բանակցություն մենք չենք վարելու այնպիսի ձեւաչափերում, որտեղ ԼՂՀ-ն ներկայացված չէ՝ որպես կողմ. «Բանակցային սեղանը, որտեղ քննարկվում էր ԼՂՀ հարցը եւ նրա ներկայացուցիչը նստած չէ, այդտեղ ՀՀ-ն ասելիք չունի: Որեւէ մեկը, առանց ԼՂՀ ներկայացուցչի չպետք է իրեն իրավունք վերապահի քննարկել ԼՂՀ հարցը»: Ըստ նրա՝ ՀՀ կողմից ԼՂՀ ճանաչումը այդ քայլերից մեկը կարող է լինել: