Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կկատարվի հոգեհանգստի արարողություն

Քաղաքականություն
sb-hovhannes-mkrtich1

Այսօր` ապրիլի 5-ին` ժամը 18.00-ին, Մասիսի Ս. Գևորգ եկեղեցում կկատարվի մեր հերոսներից մեկի` ժամկետային զինծառայող, շարքային Աղասի Ասատրյանի հոգեհանգիստը: Այսօր` ապրիլի 5-ին` ժամը 18.00-ին, Երևանի Ս. Հովհաննես եկեղեցում կկատարվի մեր հերոս արծիվներից մեկի` Արմենակ Մերսի Ուրֆանյանի հոգեհանգիստը: Կապիտան Արմենակ Ուրֆանյանը 4-րդ հրաձգային վաշտի հրամանատան էր` ծնված 1990թ.: ԶՈՒ-ում ծառայում էր 2007թ.-ից: Վաղը` ապրիլի 6-ին` ժամը 18.00-ին, Մալաթիայի Ս. Աստվածածին  եկեղեցում կկատարվի մեր հերոսներից մեկի` ՀՀՍ ծառայության պետ՝ մայոր Հայկ Թորոյանի հոգեհանգիստը: Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի… Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին