Լեհաստանում ՀՀ դեսպանի կոչը
Արձագանքելով Արցախի Հանրապետության կառավարության հայտարարությանը` ես այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության հատուկ հաշվեհամարին մեր ընտանիքի կողմից փոխանցել եմ 3.000 ԱՄՆ դոլար: Այս մասին ֆեյսբուքում գրառում է կատարել Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը։ Այսօր դա է պահանջվում` դա պետք է անել: Կոչ եմ անում աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին, այդ թվում Լեհաստանում ապրող հայերին և մեր բարեկամներին, միանալ այս նախաձեռնությանը` յուրաքանչյուրն իր հնարավորությունների չափով: Աշխարհի որ անկյունում էլ լինենք, ինչ կարգավիճակում էլ լինենք, առաջին հերթին մենք զինվորն ենք մեր Սուրբ Հայրենիքի, ծառայելու ենք նրան ըստ պահանջի, ողջ ուժով, անմնացորդ նվիրում և միասնաբար: For USD transfers: • Acquiring bank: "Artsakhbank" CJSC • Address: Kievyan St.3, Yerevan, Armenia • SWIFT: ARTSAM22 • Account number: 22300110153200 • Recipient: The Ministry of Finance of Nagorno Karabakh Republic