ԵԺԿ-ն բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղի հարցով
Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղի հարցով: «Խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում վերջերս տեղի ունեցող իրադարձություններով: Անընդունելի է հերքել միջազգային հանձնառությունը հակամարտությունը բացառապես խաղաղ քաղաքական միջոցներով լուծելու հարցում, հատկապես երբ այս ռազմական արկածախնդրության զոհերը նաև անմեղ քաղաքացիներ են, այդ թվում երեխաներ: Անհրաժեշտ ենք համարում գործնական քայլեր ձեռնարկել անհապաղ դադարեցնելու ռազմական գործողությունները, ռազմական ուժերը դուրս բերել իրենց նախկին դիրքերը, որում գտնվում էին 2016-ի ապրիլի 1-ին: Վճռականորեն աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ղեկավարությամբ բանակցային գործընթացին վերադարձին»,-ասվում է ԵԺԿ հաղորդագրության մեջ: