Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիրավոր երեխային վիրահատել են

Քաղաքականություն
erexa-hrtir

ԼՂՀ Մարտունու ուղղությամբ «Գրադ» կայանքից իրականացված հրթիռակոծության հետեւանքով վնասվածքներ ստացած 12-ամյա Վարդան Անդրեասյանին այսօր վիրահատել են: «Դրել ենք արտաքին ֆիքսացիայի ապարատ, ոսկորը ֆիքսվել է արդեն, այլեւս գիպսի կարիք չի լինելու: Վիրահատությունը ընթացել է հաջող: Ինտենսիվ հսկողությունը պահպանելու համար նորից տեղափոխել ենք վերակենդանացման բաժանմունք»,- «Ա1+»-ին ասաց Ստեփանակերտի «Արեւիկ» մանկական բուժմիավորման գործադիր տնօրեն Մեսրոպ Մարգարյանը: Հիշեցնենք, որ դպրոցի բակում 12-ամյա Վարդան Անդրեասյանը աջ ազդրոսկրի բազմաբեկորային վնասվածք էր ստացել, իսկ 11-ամյա Գեւորգ Գրիգորյանը աջ ազդրի փափուկ հյուսվածքների վնասվածք: Մեսրոպ Մարգարյանը նշեց, որ այսօր Գեւորգ Գրիգորյանին ընդհանուր անզգայացման տակ վիրակապել են:  «Դրական տեղաշարժ կա»,- նշեց նա: Գեւորգի երկվորյակ եղբայրը՝ Վաղինակ Գրիգորյանը, ադրբեջանցիների կողմից իրականացված հրթիռակոծության հետեւանքով ապրիլի 2-ին  մահացել է: