Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանը նոր տարածքներ կորցնելու մտավախություն ունի

Քաղաքականություն
tigran

Պաշտոնական Բաքվի կողմից առաջնագիծ նետված տեխնիկայի տեսականին ցույց է տալիս, որ ադրբեջանական զինուժը դիմադրության հարցում լուրջ խնդիրներ ունի. ադրբեջանական գրեթե ողջ զինանոցը մարտադաշտում կիրառվել է. ասում է ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը. «Այն, որ Ադրբեջանն արդեն իսկ պաշտոնապես խոսում է պաշտպանության անցնելու մասին երկու բան է հուշում: Կամ Ադրբեջանի հարձակվողական պլանները վերջնականապես ձախողվել են, ու խնդիր է դրված տարածքներ չկորցնել (տարածքներ, որոնք ապրիլի 1-ի հարձակումից առաջ գտնվել են ադրբեջանական վերահսկողության տակ) կամ Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը ուղերձ հղել առ այն, որ էսկալացիոն գործընթացների ու դրա պատճառների հետ առնչություն չունի և «ընդամենը» պաշտպանվում է»: