Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միջազգային քրեական գործ՝ Ադրբեջանի դեմ (տեսանյութ)

Քաղաքականություն
edmon-maruqyan1-600x382

ԱԺ-ում այսօր ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ պետք է  միջազգային քրեական գործ հարուցել: Իսկ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ ժամանակն է եկել՝ ՀՀ կողմից ճանաչելու ԼՂՀ-ն. «Ինչպես նաեւ, մենք պետք է ապացույցներ հավաքենք, որ թույլ չտանք կրկնվելու 25 տարի առաջվա պատմությունը Բաքվում ու Սումգայիթում: Ադրբեջանի վայրագ գործողությունների վերաբերյալ փաստերը մենք պետք է ներկայացնենք միջազգային դատարան, ինչպես նաեւ՝ պետք է հասնենք ընդհուպ մինչեւ Ադրբեջանի՝ ԵԽԽՎ անդամակցությունը: Լինելով ԵԽԽՎ անդամ՝ Ադրբեջանը ունի հստակ պարտավորություն՝ բացառելու ուժի բանեցումը: Սակայն ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանն է հայտնել, որ իրենք են սկսել առաջինը: Սա արդեն հստակ ապացույց է»: Նա նաեւ կոչ արեց ԱԺ իրավաբանների կողմից ստեղծվի մի խումբ՝ ԱԺ բոլոր լծակները օգտագործելու համար: