Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բորդյուժան անհրաժեշտ տեղեկատվությունն ստանում է հայկական կողմից

Քաղաքականություն
2816efa744347800384be5667de45b21

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան մշտապես կապ է պահպանում Հայաստանի  ռազմաքաղաքական ղեկավարության հետ ՝ ԼՂ հակամարտության գոտում ապրիլի 2-ին մասշտաբային զինված բախումների վերսկսման հետ կապված: Այս մասին է հաղորդում ՀԱՊԿ պաշտոնական կայքէջը: Ըստ հաղորդագրության, Բորդյուժան հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, որի ժամանակ քննարկվել է զինված հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը: ՀԱՊԿ-ը անհրաժեշտ տեղեկատվությունն ստանում է հայկական կողմից։ «ՀԱՊԿ քարտուղարությունը շատ ուշադիր հետեւում է իրավիճակին, որը ստեղծվել է շփման գծում: ՀԱՊԿ երկրների դիրքորոշումն այս հարցում բազմիցս ներկայացվել է՝ կրակի դադարեցում եւ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորում, իսկ լարվածության շարունակումը կարող է հանգեցնել անկայունության՝ ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանում: Պարզ է մեկ բան, բոլորին միայն խաղաղություն է պետք»,- ասել է Նիկոլայ Բորդյուժան: Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը կարող է լուծվել միայն քաղաքական ճանապարհով՝ գործող միջազգային մեխանիզմների շրջանակներում: