Թեկնածուները չեղարկել են հանդիպումները
Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ «Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծում ռազմաքաղաքական իրավիճակի աննախադեպ սրման կապակցությամբ Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբը չեղարկում է այսօր նախատեսված նախընտրական հանդիպումները»: Հանդիպումները չեղարկել է նաև մյուս թեկնածուն՝ Արամ Դանիելյանը. «Հաշվի առնելով այսօր Լեռնայինի Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև շփման գծում, ադրբեջանական կողմի անպատասխանատու գործողությունների արդյունքում, ստեղծված լարված իրադրությունը մենք հետաձգում ենք ապրիլի 2-ին նախատեսված նախընտրական հանդիպումները: Միաժամանակ ուժ և կորով ենք մաղթում մեր սահմանապահ զինվորին և հայտնում բոլոր ժամանակներում և մշտապես Հայաստանի Հանրապետության բանակի գերագույն գլխավոր հրամանատարի, Հայոց բանակի և հայ զինվորի կողքին ամուր կանգնելու՝ մեր պատրաստակամությունը»։