Ադրբեջանը չի կարող վստահելի գործընկեր համարվել. Ֆրանսուա Ռոշբլուան
ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԱԸ ԱՄԵՆԱՎՃՌԱԿԱՆ ԿԵՐՊՈՎ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆՈՐ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՎՐԱ Ղարաբաղյան ուժերի կողմից անցյալ գիշեր ետ մղված Բաքվի զանգվածային հարձակումները հաստատում են, որ ադրբեջանական ներկայիս վարչակարգը չի կարող վստահելի գործընկեր համարվել միջազգային հանրության կողմից: Շրջանակը կոչ է անում միջազգային պատժամիջոցներ կիրառել այդ առընչությամբ։ Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակը խորին հուզմունքով է տեղեկանում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերըԼեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ շփման գծում Ադրբեջանի կողմից իրականացված լայնամասշտաբռազմական հարձակման մասին: Բաքվի կողմից իրականացված այս հարձակողական գործողությունները աննախադեպկերպով խախտում են հրադադարի ռեժիմը: Հարձակվողները օգտագործվել են ծանր հրետանի, տանկեր և մարտական ուղղաթիռներ: 1994 թ-ից ի վեր առաջինանգամ նրանք նաև նշանի տակ են վերցրել ղարաբաղյան քաղաքների բնակչությանը՝ պատճառելով քաղաքացիականզոհեր, այդ թվում՝ երեխաներ: «Մենք ցանկանում ենք մեր արդարացի զայրույթն արտահայտել մահաբեր այս նոր հարձակման առիթով: Մենք նաև մեր աջակցությունն ենք արտահայտում Լեռնային Ղարաբաղի իշխանություններին: Սփոփված ենք, որ պաշտպանական միջոցառումների շնորհիվ այդ հարձակումները կանգնեցվել են»,- ասել է Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը։ Ղարաբաղյան ուժերի վճռական հակագրոհը ծանր կորուստներ է պատճառել հարձակվողների շրջանում՝մասնավորապես ոչնչացնելով գրոհային ուղղաթիռներ և անօդաչու սարքեր: Այսօր առավոտյան գործողություններըշարունակվում են պակաս ուժգնությամբ։ Ռազմական կորուստներ գրանցվել են նաև ղարաբաղյան կողմում։ Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակը խստագույնս դատապարտում է այս հարձակումները, որոնքապացուցում են, որ ադրբեջանական իշխանությունը չի ցանկանում արդար և վերջնական կերպով խաղաղությունհաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ: «Այս հարձակումները տեղի են ունենում անգամ այն ժամանակ, երբ Իլհամ Ալիևը դեռ երեկ ուխտադրուժ կերպով իրբարի կամքն էր հավաստում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին: Ֆրանսիան և ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահտերությունները պետք է լիարժեք կերպով ընկալեն, թե ինչ է դա նշանակում․ դա նշանակում է, որ Ադրբեջանի խոսքըոչինչ չարժէ, որ այդ երկիրն առաջնորդվում է իշխանության եկած հանցախմբի պատերազմածին կամքով», -հայտարարեց Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը։ Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակը, առերեսվելով տարածաշրջանում անվտանգության և խաղաղությանհանդեպ Ադրբեջանի կողմից սպառնալիքների նոր դրսևորումներին, կոչ է անում միջազգային հանրությանըպատժամիջոցներ կիրառել Բաքվի իշխանության նկատմամբ։