ՈՒՇՈՒԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 21-22-ը Երեւանի «Դինամո» մարզադահլիճում կկայանա «Հին Շենգավիթին» նվիրված ուշուի միջազգային ավանդական մրցաշարը, որը անցկացվում է 3-րդ անգամ: 2006թ. մրցաշարում հանդես կգան Հայաստանի, Լեռնային Արցախի, Ղազախստանի եւ Վրաստանի ներկայացուցիչները, որոնց թիվը հասնում է 100-ի:
Բնականաբար բոլորից շատ մասնակիցներ կունենա Հայաստանը, որը հանդես կգա 64 մարզիկներով: Եվս 16 ուշուիստ կժամանի Վրաստանից, 12՝ Ղազախստանից եւ 8-ը՝ Արցախից: Ասպարեզ են դուրս գալու բոլոր տարիքային խմբերի ուշուիստները՝ սկսած 12 տարեկանից մինչեւ մեծահասակներ:
Շենգավիթի թաղապետարանի հովանու ներքո անցկացվող այս մրցաշարին, նախորդ տարի մասնակցում էին նաեւ Ռուսաստանի եւ Թուրքմենստանի մարզիկները, սակայն այս տարի նրանք հավանաբար ֆինանսական պատճառներով չեն մասնակցում «Հին Շենգավիթի» մրցաշարին:
Ի դեպ, մայիսի 12-14-ը կրկին «Դինամոյում» կկայանա ուշույի Հայաստանի 6-րդ առաջնությունը, որին տարբեր քաշային կարգերում կմասնակցեն Հայաստանի շուրջ 250 ուժեղագույն ուշուիստները: