Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միասնական արժույթի հարցը դեռ առկախ է» (տեսանյութ)

Քաղաքականություն
meri-2

Ռուսական տնտեսության բացասական հետեւանքները հայաստանցիները կզգային՝ առանց Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելով։ «Անկախ նրանից՝ ԵՏՄ անդամ է երկիրը, թե ոչ, Ռուսաստանի տնտեսական ազդեցությունը զգալի է շրջապատի բոլոր երկրների վրա. Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և այլոց»,-ասում է ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։ Նա պնդում է՝ անդամակցությունը եղել է դրական, հակառակ դեպքում՝ արդյունքը կլիներ շատ ավելի վատ: Ի՞նչ իրավիճակ է միասնական արժույթի ներդրման հետ կապված,  քանի որ Հովիկ Աբրահամյանը  հարց էր բարձրացրել, որպեսզի  ռազմավարական ապրանքները վաճառվեն ներքին արժույթներով, մանավորապես՝ ռուբլիով։ «Քննարկումները  դեռ ընթացքի մեջ են։ Երբ լինի, անմիջապես տեղյակ կպահենք»,-նշեց պարոն Գաբրիելյանը։ Ի տարբերություն նրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական կոմպլեքսի նախարարն ասում է, թե միասնական արժույթի հարցը դեռ առկախ է։ Մանրամասները՝ տեսանյութում