A
A
«Քաղաքացիական պայմանագիրը» ՀՀ արտաքին պարտքի անկախ աուդիտ է ստեղծում
ՀՀ արտաքին պարտքի անընդհատ աճը և ներգրավված միջոցների անարդյունավետ ծախսվելու փաստը բազմաթիվ հարցեր են առաջացնում թե՛ մասնագետների և թե՛ հասարակության լայն շերտերի շրջանում։ Այդ իսկ պատճառով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշում է կայացրել իր քաղաքական օրակարգում ընդգրկել ՀՀ արտաքին պարտքի անկախ աուդիտի հանձնաժողովի ստեղծման հարցը: Սույն հանձնաժողովի հիմնական խնդիրը լինելու է․
- Վերլուծել ՀՀ արտաքին պարտքի գոյացման իրավական հիմքերը,
- Վերլուծել վարկային միջոցների ներդրման արդյունավետությունը,
- Մշակել իրավիճակի շտկմանն ուղղված հնարավոր քայլերի ծրագիր, որը մի կողմից միտված կլինի հղկելու և հստակեցնելու ներկա իրավիճակը, մյուս կողմից՝ կանխարգելելու ապագայում ՀՀ արտաքին պարտքի հետ կապված հնարավոր չարաշահումները: