Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԻՍՄԱՆԸ ՀԵՌԱՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

Սպորտ

Հայաստանի հավաքականի եւ Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնից վերջերս պաշտոնանկ արված Հենկ Վիսմանը երեկ վերադարձել է հայրենիք: Իսկ մինչ այդ նա փորձում էր սկանդալի մեջ ներքաշել ՀՖՖ-ին. Վիսմանը պաշտոնապես դիմել էր Հոլանդիայում գործող մարզչական խորհուրդ` նշելով թե Հայաստանում իրեն հրաժարվում են վճարել մինչեւ 2006թ. հունիսի մեկը պայմանագրով սահմանված աշխատավարձը:

Սակայն պարզվում է` իրականում հոլանդացու հետ ՀՖՖ-ի հետ պայմանագիրը ավարտվել է 2005թ. դեկտեմբերի 31-ին, որից հետո նա մոտ 3 ամիս ստացել է պայմանագրով չնախատեսված աշխատավարձ, քանի որ այդ ընթացքում նոր պայմանագիր կնքելու բանակացություններ էին ընթանում: Այս բոլոր փասթաթղթերը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է հոլանդացիներին, որից հետո Վիսմանը որոշել է հեռանալ Հայաստանից, ինչը եւ արեց երեկ: