Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կարևորը ոչ թե սեղանի պատրաստությունն է, այլ հոգևոր պատրաստությունը» 

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ek1-1

Երեկ հայաստանյան եկեղեցիներում կատարված Ճրագալույցի պատարագով ազդարարվեց Հարության տոնի սկիզբը: Մարդիկ եկեղեցի են գնում, տանն էլ զարդարում տոնական սեղանը: Տոնի խորհրդի շուրջ զրուցեցինք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական ծառայության կենտրոնի տնօրեն Տեր Մարկոս քահանա Մանգասարյանի հետ: «Բոլոր քրիստոնյաների համար Հարության տոնը մեծագույն տոնն է, քանի որ այն մեզ բոլորիս ուղղակիորեն հավիտենական կյանքը ժառանգելու և փրկվելու մեծագույն խոստումն է փոխանցում», -ասաց նա: Քահանան նշեց նաև, որ մենք հավատում ենք, որ Քրիստոս իսկապես հարություն է առել, և իրեն հավատացող բոլոր մարդիկ ևս հարություն առնելով' հավիտենական կյանք պիտի ունենան: «Հետևաբար, Հարության տոնին կարևորը ոչ թե սեղանի պատրաստությունն է, այլ հոգևոր պատրաստությունը: Հարություն առած Քրիստոս իրեն պատվելու և յուղերով օծելու համար եկած կանանց ասում է, որ իսկույն գնան ու իր աշակերտներին պատմեն, որ հարություն է առել ու պիտի հանդիպի իրենց: Ուրեմն տոնական սեղան պատրաստելու կողքին մենք ուրախությամբ ու ցնծությամբ միմյանց պիտի հաղթական ավետիս տանք,ասելով. Քրիստոս Հարյավ ի մեռելոց, Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»: Բացի այդ, հարության հույսով արդարանում են քրիստոնյաների կրած բոլոր նեղությունները, անարգանքն ու նույնիսկ նահատակությունը: «Եթե հարության իրողության հանդեպ կատարյալ վստահություն չունենային, ապա նահատակության քայլին չէին գնա բոլոր այն սրբերն, ովքեր մահը գերադասեցին Քրիստոսին ուրանալուց» : ek