Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վալերի Պերմյակովի օրագիրը. «Մամ, ներիր, ես չէի ուզում, բայց ձեռքերս կրակեցին». Առավոտ

Քաղաքականություն
Permyakov3

Այսօր դատարանը հրապարակեց Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի օրագրից հատվածներ, որտեղ վերջինս ներողություն է խնդրում ծնողներից ու խոստովանում, որը ինքը չի ցանկացել մարդ սպանել, ակամայից ձեռքերն են կրակել: Ի դեպ, օրագիրը նրա ձերբակալությունից հետո քննիչներն են հայտնաբերել ռազմաբազայի այն խցից, որտեղ պահվել է նա: Դաժան մարդասպանության մեջ կասկածվողը, պատկերացնելով ծնողների հոգեվիճակը, վստահ լինելով, որ նրանք չեն հավատա, որ իրենց որդին կարող է մարդ սպանել, հարկ է համարում նրանց բացատրել, թե ինչու գնաց այդ քայլին: Պերմյակովը, ներողություն խնդրելով, գրում է. «Գիտեմ, դուք այս պահին շփոթված եք, չեք կարողանում հավատալ այդ ամենին,թեև ես էլ չեմ կարողանում հավատալ, թե ինչպես է ստացվեց և ինչո՞ւ հենց ինձ հետ: Ես չգիտեմ, թե ինչու եմ գնացել, հիմա շատ եմ ափսոսում դրա համար… Երբ ես մտա տուն և տեսա մարդկանց՝ ձեռքերս սկսեցին ակամա կրակել, ամենայն հավանականությամբ վախից: Մամ, ներիր ինձ, որ խայտառակեցի ձեզ, դրեցի վատ վիճակի մեջ, չէ՞ որ դրա համար չեք ինձ ծնել և դաստիարակել: Դուք ինքներդ գիտեք, որ ես դա երբեք չէի անի, բայց ստացվել է՝ հակառակ իմ դաստիարակությանը»: Հետաքրքիրն այն է, որ այդ նույն օրագրի մեկ այլ գրառմամբ Պերմյակովը նշում է, որ ինքը մարդկանց վրա չի կրակել, այլ դա արել է իր մեջ գտնվողը: Այսօր դատարանը հրապարակեց նաև Վալերի Պերմյակովի «Օդնոկլասնիկ» սոցիալական ցանցում ունեցած նամակագրությունը, որը տրամադրել էր ռուսական կողմը, հենց նրանք էին ուսումնասիրել: Նամակագրություն կա հարազատների, ծնողների, եղբոր, ընկերների, աղջիկների հետ: Մոր հետ նամակագրությունը բավական տարօրինակ բովանդակություն ունի, այստեղ Պերմայկովը խոսում է այն մասին, որ ինքը, հայտնվելով Հայաստան-Ադրբեջան սահմանին՝ պատերազմական իրավիճակում, կարողացել է հակառակորդի մի քանի տանկեր ոչնչացնել, անգամ հասել է նրան, որ արդեն սեփական տանկ ունի: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով