Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավետիսյանների վրա ո՞ր դիրքերից ու քանի՞ կրակոց է արձակվել. Ցայգ (տեսանյութ)

Քաղաքականություն
valeri-permyakov

Ռուսական 102-րդ ռազմաբազայում շարունակվում է Պերմյակովի դատավարությունը: Այսօր հրապարակվել են սպանվածների վնասվածքների ու հագուստների դատաձգաբանական և դատահետքաբանական, խառը զենքի և դատաքիմիական համալիր փորձաքննության եզրակացությունները: Ավետիսյանների ընտանիքի անդամների դիակների վրա առկա հրազենային և կտրած-ծակած վնասվածքներն իրենց մոտավոր տեղակայմամբ, բնույթով և առաջացման մեխանիզմներով համապատասխանում են միմյանց: Դեպքի վայրում` Մյասնիկյան 188 հասցեի տան պատերին, կահույքի, վերմակների, բարձերի, բրդյա ներքնակների վրա հայտնաբերված հրազենային վնասվածքներն, ինչպես նաև տուժողներ Սերյոժա, Հասմիկ, Աիդա, Արմեն Ավետիսյանների, Արաքսյա Պողոսյանի ու փոքրիկ Հասմիկ Ավետիսյանի դիակների և հագուստների վրա հայտնաբերված հրազենային վնասվածքները պատճառվել են դատաձգաբանական, դատահետքաբանական, սառը զենքի և դատաքիմիական համալիր փորձաքննությամբ հետազոտված ԱԿ 74 տեսակի 12 83 68 համարի ինքնաձիգից` մենահատ և կրակահերթի ռեժիմում արձակված 28 կրակոցի արդյունքում: Մանրամասներն՝ այստեղ