Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՉԵՄՊԻՈՆԻ ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ

Սպորտ

Այսօր մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի 2006թ. բարձրագույն խմբի առաջնությունը: Անդրանիկ տուրում չեմպիոն «Փյունիկը» «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալեց Կապանի «Գանձասարին» եւ հաղթեց խոշոր 3:0 հաշվով:

Հանդիպման 31-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Փյունիկի» հարձակվող Արսեն Ավետիսյանը: Վերջինս վերադառնալով Ռուսաստանից կրկին ստանձնել է «Փյունիկի» ռմբարկուի դերը եւ այս խաղում աչքի ընկավ նաեւ 71-րդ րոպեին: Ավետիսյանը 2 գնդակ է խբել նաեւ Հայաստանի գավաթի ընթացիկ խաղարկության 2 հանդիպումներում:

Առաջնության առաջին տուրում եւս մեկ հանդիպում կայացավ Գյումրիում, որտեղ «Շիրակը» ընդունել էր փոխչեմպիոն «Միկային»: Հանդիպումը ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով, ինչը կարելի է անակնկալ համարել, քանի որ «Շիրակը» գտնվում է խորը ֆինանսական ճգնաժամում եւ ստիպված է հանդես գալ ոչ մարտական կազմով: Իսկ ահա «Միկան» լրջորեն է նախապատրաստվել եւ մրցաշրջանին հրավիրել է մի շարք լեգիոներների: Ամեն դեպքում «Շիրակը» ապուցեց, որ այս վիճակում էլ կարող է լուրջ դիմադրություն ցույց տալ ֆավորիտներին:

Եւս 2 հանդիպում կկայանա վաղը. «Հրազդան» մարզադաշտում «Արարատը» կընդունի «Բանանցին», իսկ «Հանրապետականում» կմցրեն «Ուլիսը» եւ «Կիլիկիան»: