Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՎԿ-ն առաջարկում է տեսանկարահանման ապահովում

Քաղաքականություն
haykakan-veracnund

«Հայկական  վերածնունդ» կուսակցության հայտարարությունը՝  նոր Ընտրական օրենսգրքի բարելավման սկզբունքային առաջարկների և քննարկման ձևաչափի վերաբերյալ.   1.     Ցուցակների ճշգրտում վրացական տարբերակով` ապահովելով նաև ճշգրտված ցուցակներում ընտրություններին մասնակցողների և արդեն իսկ քվեարկված ցուցակների հրապարակայնությունը: Ոչ ուշ, քան քարոզարշավի մեկնարկից  կամ նվազագույնն ընտրություններից 10 օր առաջ ընտրատեղամասերում փակցվում են ընտրողների վերջնական ցուցակները: Ընտրողների վերջնական ցուցակներում հետագա փոփոխությունը կարող է կատարվել միայն դատարանի որոշմամբ: 2.     Քվեարկությանը մասնակցող անձանց էլեկտրոնային եղանակով մատնահետքի միջոցով նույնականացում մասնակցողի լուսանկարի ցուցադրմամբ` ապահովելով բոլոր ընտրողների համար ID քարտեր: 3.     Բոլոր ընտրական տեղամասերում տեսանկարահանման ապահովում: 4.     Ընտրատարածքային հանձնաժողովների ձևավորում ըստ մարզերի` թվով 10, Երևանում՝ 5, երաշխավորելով ընտրությունների արդյունքների ամփոփումն ընտրատարածքային հանձնաժողովների միջոցով` յուրաքանչյուր տեղամասի և ընտրատարածքային հանձնաժողովի համար նախատեսելով ժամանակային սահմանափակումներ` մինչև 500 ընտրողի համար 3 ժամ, մինչև 1000 ընտրողի համար 6 ժամ, մինչև 2000 ընտրողի համար առավելագույնը 8 ժամ: 5.     Ընտրությունների անցկացում միայն համամասնական սկզբունքով կամ նվազագույնը դրա սահմանափակում 85/15 հարաբերակցությամբ` 85 % համամասնական, 15 % ռեյտինգային:   Գաղտնիք չէ նաև, որ թափանցիկ և արդար ընտրություններ անցկացնելու համար առաջնային պայման է հանդիսանում իշխանությունների քաղաքական կամքը: Միաժամանակ, Ընտրական օրենսգրքի բարելավումը կարևորագույն նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար և խիստ անհրաժեշտ է, որպեսզի այդ գործընթացը լինի ամբողջությամբ թափանցիկ և´ քաղաքական-հասարակական, և´ մասնագիտական դաշտի ամբողջ սպեկտրի մասնակցությամբ: Նախկինում Հայաստանի Հանրապետությունում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկումը մի շարք դեպքերում եղել է ընդդիմության և իշխանության բանավեճերի պայմաններում՝ տարբեր ձևաչափերով: Խիստ տարօրինակ է, որ Ընտրական օրենսգրքի ներկա փոփոխությունների նախագծին մեր հասարակությունը ծանոթացել է Վենետիկի հանձնաժողովի կայքէջում անգլերեն լեզվով հրապարակումից հետո, ինչը անընդունելի մոտեցում է: Այս գործընթացում  հասարակության բոլոր շահագրգիռ ուժերին ներգրավելու համար անհրաժեշտ է, որպեսզի և´ ընդդիմությունը, և´ իշխանությունը, և´ քաղաքացիական հասարակությունը, և´ ԶԼՄ-ները, և´ փորձագիտական հանրույթը կարողանան արտահայտել իրենց տեսակետներն ու մոտեցումները: Անհրաժեշտ է նաև, որպեսզի պարտադիր հաշվի առնվեն միջազգային կազմակերպությունների կարծիքները: Ուստի «Հայկական վերածնունդ» կուսակցությունն առաջարկում է Ընտրական օրենսգրքի քննարկաման հետևյալ քաղաքական ձևաչափը` համամասնորեն ներգրավել ՀՀ ԱԺ ընդդիմության, իշխանության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: «Հայկական վերածնունդ» կուսակցություն