Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այբուբենի հետ լրջագույն խնդիրներ ունեցողը կարող է դառնալ շատ ավելի ռեյտինգային (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
MHM77779-copy

Ընտրական օրենսգրքի ռեյտինգային քվեարկության մասին ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը լսել էր դեռևս հանրաքվեից առաջ։ «Որքան էլ Հարությունյան Դավիթն ասում է, որ սա ռեյտինգային չէ, սա բաց եւ փակ ցուցակներ են, բայց ակնհայտ է, որ սա ռեյտինգային մոդել է»,- ասում է Ն. Զոհրաբյանը: Եվրոպայում, ըստ Նաիրա Զոհրաբյանի, գուցե աշխատի Ընտրական օրենսգրքի ռեյտինգային քվեարկության դրույթը, որով նախկինի պես կոնկրետ թեկնածուներն են անցնում խորհրդարան: Հայաստանում առանց ընտրակաշառքի այս մոդելը չի աշխատի. «Որեւէ երաշխիք չկա, որ կներեք, Մեսրոպ Մաշտոցի այբուբենի հետ լրջագույն խնդիրներ ունեցող անձը կարող է դառնալ շատ ավելի ռեյտինգային, քան տվյալ ցուցակի քաղաքական գործիչը»: Փաստն այն է, որ Սահմանադրության մեջ ռեյտինգային այս դրույթի մասին որեւէ խոսք չկա: Նաիրա Զոհրաբյանն այս դրույթի մասին առաջին անգամ լսել է Սահմանադրության հանրաքվեից հետո անձամբ Դավիթ Հարությունյանից: Սակայն կդժվարանա ասել, որ այդ դրույթը հակասահմանադրական է, ԲՀԿ-ի փորձագետներն էլ են լռում այդ մասին. «Մտահոգություններ հնչեցրել են, որ դա լատենտ մեծամասնական ընտրակարգ է, բայց որ հակասահմանադրական է, անկեղծ ասած՝ մեր աշխատանքային խումբը եւս նման եզրակացություն չի տվել»: ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը ոչ մի տարօրինակ բան չի տեսնում միայն համամասնական ընտրակարգ սահմանող Սահմանադրության մեջ այսպիսի ռեյտինգային քվեարկություն սահմանելու մեջ. «Քաղաքացին է որոշում, թե 13 ընտրատարածքներից առաջին ընտրատարածքում որ պատգամավորը պետք է գա առաջ»: Սակայն այդպես էր նաեւ զուտ մեծամասնական ընտրատարածքի դեպքում: Եվ, դիցուք, այսօր էլ, եթե Սամվել Ալեքսանյանը չառաջադրվի եւ ընտրակաշառք չբաժանի իր համար, ոչ ոք Հանրապետականի օգտին չի քվեարկի։ Պարոն Սահակյանի կարծիքով, կոնկրետ պատգամավորների առաջադրումը եւ ընտրությունը պետք է տեղերում բնակիչների հետ կապը պահպանելու համար: Իսկ եթե միայն կուսակցությունը մասնակցի, դիցուք, Սամվել Ալեքսանյանի կամ մյուս հնչեղ հանրապետականների քարոզարշավը դարձյալ լինելու է մեծամասնականով. «Գնալու են, ասեն՝ ժողովուրդ, մենք ստեղ ենք, ուզու՞մ եք, էլի օգնենք, կամ ուզում եք էսպես լինի, ձեր տեսանկյունից եմ նայում, թեպետ ես դա մի փոքր այլ տեսանկյունից եմ նայում, նորից գնալու են ընտրեն»: