Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՀԱՎԱԿՆՈՒՄ ԵՆ ՄԵԴԱԼՆԵՐԻ

Սպորտ

Թուրքիայում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 8-րդ տուրում Աշոտ Անաստասյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան Ալեքսանդր Գրաֆի հետ, իսկ Արտաշես Մինասյանը պարտության մատնեց Ալեքսանդր Ջեբուաձեին: Այժմ մեր գրոսմայստերները 5.5-ական միավորով բաժանում են 3-ից 19-րդ տեղերը՝ կես միավորով ետ մնալով 2-րդ տեղում ընթացող ուկրաինացի Վասիլի Իվանչուկից: Մրցաշարային աղյուսակը 6.5 միավորով գլխավորում է խորվաթ Զդենկո Կոզուլը:

Տիգրան Քոթանջյանը եւ Տիգրան Պետրոսյանը 4.5-ական միավորով գտնվում են աղյուսակի միջնամասում, իսկ Արման Փաշիկյանը վաստակել է 3.5 միավոր:

Կանանց պայքարում Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը 5-ական միավորով բաժանում են 11-ից 30-րդ տեղերը, եւ մնացած 3 տուրերում հաղթելու դեպքում կկարողանան ընդգրվել լավագույն եռյակում: Սիրանուշ Անդրեասյանը եւ Նելլի Աղինյանը 4.5-ական միավորով բաժանում են 31-ից 44-րդ տեղերը: