A
A
Այսօր հրդեհ է բռնկվել Թբիլիսիի Մայր Տաճարում
Թբիլիսիում կիրակնօրյա պատարագի ժամանակ Սուրբ Երրորդության տաճարում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է ժամանել 10 մարտական հաշվարկ: Փրկարար-հրշեջները շտապ տարհանել են տաճարում գտնվող մարդկանց:
Այս մասին տեղեկանում ենք korrespondent.net լրատվական կայքից:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների գործակալության տնօրեն Զվիադ Կացաշվիլին հայտնել է, որ հրդեհը բռնկվել է տաճարի ներքնահարկում, որտեղ գտնվում է տպագրատունը:
