Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դոնի Ռոստովում այսօր սուգ է հայտարարված

Քաղաքականություն
don

Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում այսօր սկսել է  FlyDubai-ի ինքնաթիռի զոհերի ինքնությունը որոշելու գործընթացը: Միջպետական ավիացիոն կոմիտեի մասնագետների խնդրանքով նախապես որոշված 10 հեկտարի փոխարեն՝ զոհերի մնացորդները կփնտրեն 15 հա շառավղով: Այս մասին տեղեկանում ենք  Интерфакс գործակալությունից: «Ինքնության ճանաչման գործընթացը կարող է տևել ավելի քան երկու շաբաթ»,- աղբյուրին ասել է ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը: : Ռուս նախարարը հստակեցրել է, որ այս պահին համագործակցում են զոհերի 70 հարազատների հետ: Նրանց մի մասն արդեն եկել է Դոնի Ռոստով և պատրաստ է անհրաժեշտ փորձանմուշները տալ՝ ինքնության ճանաչման համար: Դոնի Ռոստովում այսօր սուգ է հայտարարված: Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում մարտի 19-ին  03։50-ին կործանվել է FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղեւորատար օդանավը: Օդանավը վայրէջքի ժամանակ ընկել է եւ այրվել, որի հետեւանքով զոհվել են բոլոր 55 ուղեւորները եւ անձնակազմի 7 անդամները: