Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրա Զոհրաբյան. «Սխոդկաներն են որոշում, թե ում ինչ մրցանակ տրվի»

Քաղաքականություն
cfe2093829eef78e148ba47e159bf4ff

«Իրական արժեքից շատ ենք հեռացել եւ սխոդկաներն են որոշում, թե որտեղ ինչ մակարդակով պիտի տրվեն էդ մրցանակները, այստեղ խնդիր կա: Ես չգիտեմ, թե ինչպես կքվեարկի ԲՀԿ-ն»,- «Վաստակավոր շինարարի» կոչում սահմանելու մասին օրինագծի քննարկումներին ասում է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Նա դեմ չէ, որ «Վաստակավոր շինարարի» կոչում էլ լինի, բայց հոգեւոր ճգնաժամի պայմաններում այդ կոչումը ոչինչ է: Ի վերջո, ովքե՞ր են կոչումներ շնորհողները: Պատգամավորը չի ընկալում այսօր կոչումներ ներկայացնող ստեղծագործական կազմակերպությունների դերը. «Ես լինելու եմ նախաձեռնողներից մեկը, որպեսզի այստեղ լսումներ կազմակերպվեն՝ պե՞տք են մեզ ստեղծագործական միությունները: Եվ միայն դրանից հետո կխոսենք կոչումներ շնորհելու մասին: Մի կոչում ավել, մի կոչում պակաս, եղանակ չի ստեղծում»: