Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հերմինե Նաղդալյանը նախատում է Նարեկ Սարգսյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
XcDFrdMucFE

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը չի ընկալում «Պետական կոչումների շնորհման մասին» օրինագծում «Վաստակավոր շինարարի» կոչում սահմանելու քննարկումներում քաղաքաշինության նախարարի պահվածքը: Ըստ նրա, նախարարը վստահ չէ, որ այն ինչ ինքն առաջարկում է՝ լավ բան է: «Սիրելի կառավարություն, որոշեք ասեք՝ կամ հա, կամ չէ, հետո բերեք ստեղ օրենքներ»: Ինքը զարմացած է նաեւ դիվանագետ պատգամավոր Ալիկ Արզումանյանի հակախորհրդային գնահատականներից՝ այն ամենը ինչ սովետական է, վա՞տ է: «Մեր ժողովուրդն այդպես չի մտածում: Արմատախիլ արվեց մեր արդյունաբերությունը, մեր արտադրական հզորությունները ոչնչացրեցին, ինչպես վնաս տվեցին մեր կրթության համակարգին, ելնելով միայն մի բանից, որ դա թե սովետական են: Հասարակ բաներ՝ մարտի 8-ը, մայիսի 9-ը: Այս բաները թանկ էին մեր ժողովրդի համար, եւ մեր ժողովուրդն իր մտածելակերպի մեջ սա պահեց եւ գնաց ընդդեմ պետական մտածելակերպին: Ու էսօր մենք հպարտանում ենք էդ բաներով»,-պարզաբանում է տիկին Նաղդալյանը: Ինքը նկատում է, որ այս օրենքով խոսում են միայն վաստակը գնահատելու մասին: «Եթե նախկինում էդ սովետական ժամանակ, երբ այդ կոչումների տակ եղել է լրացուցիչ արտոնություն, շանսեր ինչ-որ բանից օգտվելու, այսօր դրանք չկան: Այսօր խոսում ենք մի բանի մասին՝ կոչումով մարդկանց վաստակը գնահատելու մասին: Քաղաքական գործիչներ, որ հպարտանում են, որ ժողովրդի կարծիքն են, էնքան հեռու են ժողովրդից, որ չեն տեսել, թե մարդիկ ինչպես են հպարտանում վաստակավոր ուսուցիչ ստանալու համար: Մարդիկ հուզումով, հպարտության արցունքներով են ստանում այդ կոչումը: Իրանց կյանքն ու կենսագրությունը, կատարած աշխատանքը գնահատվել է, ոչ գումար ենք տալիս: Ինչի՞ եք կարծում, թե մարդկանց համար միայն փողով է ամեն ինչ որոշվում: Նույն Օսկարն էլ այ էդ ֆիգուրկայով չի արժեւորված, արձանիկով չի, արժեւորված է գնահատականով»,-հռչակում է ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահը: Весь вечер на манеже,- ելույթն ամփոփեց Նաղդալյանը՝ ակնարկելով, որ նիստերը վարում է առավոտից միայնակ։