Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոռուպցիայի դեմ պայքար՝ շրջագայություններով (տեսանյութ)

Քաղաքականություն
med2

Հայաստանը ԱՄՆ-ից մոտ 750 հազար դոլար կստանա՝ կոռուպցիայի դեմ պայքարի համար։ Կառավարությունն այսօր հավանության արժանացրեց «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2016 թվականի նախահաշիվը հաստատելու մասին որոշման նախագիծը: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ այս ծրագրի շրջանակում Հայաստանի կառավարությունը նույնպես գումար է հատկացրել: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հակակոռուպցիոն խորհրդի հետ աշխատանքի փորձագիտական խումբ ստեղծել: Դավիթ Հարությունյանի պնդմամբ՝ ծրագիրը կօգնի պատրաստել բանիմաց եւ որակյալ մասնագետներ. «Շատերն իրենց հենց այդպիսին են համարում, սակայն դժվար է նրանց հմուտ մասնագետներ անվանել»: Այս ծրագրով նախատեսվում է, որ ծախսեր պետք է արվեն նաև շրջագայությունների համար, ինչպե նաև ներառված են ներկայացուցչական ծախսեր: Օրինակ, արտասահմանյան գործուղումների եւ շրջագայությունների համար նախատեսված է  15.6 միլիոն դրամ, իսկ ներկայացուցչական ծախսերի համար` 10.6 միլիոն դրամ: