Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շաբոյանը չի ուզում խոսեն կատարվածի մասին, այլ՝ կատարվելիքի (տեսանյութ)

Քաղաքականություն
shaboyan-nkar

ՏՄՊՊՀ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը խոստացավ Ազգային ժողովում իրենց հասցեագրված հարցերին գրավոր պատասխանել։ Սակայն նաև անդրադարձավ հնչած «քաղաքականացված» հայտարարություններին. «Դրանք օբյեկտիվ չեն և իրականությանը չեն համապատասխանում։ Ելույթներին կպատասխանեմ և կակնկալեմ պատասխաններ։ Անարդար եմ համարում մեր հանձնաժողովի նկատմամբ քննադատությունները, որովհետև մեր հանձնաժողովը իր սահմանափակ աշխատակազմով, սահմանափակ ֆինանսական ռեսուրսներով բոլոր ջանքերը գործադրում է»։ Արտակ Շաբոյանը նաև հիշեցրեց՝ իրենք հաշվետվություն չեն ներկայացնում և հայտարարությունները պետք է լինեն ոչ թե կատարված աշխատանքի վերաբերյալ, այլ կատարվելիքի մասին. «Հանձնաժողովը տարեկան 500 որոշում է կայացնում, խոսում տարբեր գերատեսչություններում առկա թերությունների մասին և հետամուտ լինում խնդիրները շահագրգիռ պետական մարմիններին փոխանցելու հարցում»։ Ըստ նրա՝ երբեմն հարցերի կարևորությունն ու հասարակական հնչեղությունը հաշվի առնելով՝ ՏՄՊՊՀ-ն առավելագույնս է օգտագործում իրեն տրված լիազորությունները. «Մեր երկրում որևէ տնտեսվարող չի կարող ասել, որ որևէ խնդիր, որ եղել է հանձնաժողովի լիազորությունների սահմանում, հանձնաժողովը հետևողական չի եղել դրանք լուծելու»։