Xopan.am-ը՝ արտագաղթի կո՞չ (տեսանյութ)
ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը անակնկալի է եկել, երբ ստացել է հաղորդագրություն xopan.am կայքից։ Նա փորձել է ճշտել, թե ով է գործատուն, բայց դա նրան չի հաջողվել: Այսօր ԱԺ-ում Նաիրա Զոհրաբյանը փորձեց այն ճշտել Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանից, թե ինչո՞ւ է մեր համաքաղաքացիներին նման հաղորդագրություն ուղարկվել. «Հիմա սա ի՞նչ է, ի՞նչ է նշանակում, պետական մակարդակով խրախուսվո՞ղ արտագաղթ է, թե ի՞նչ եւ ինչպե՞ս է նման հաղորդագրություն ուղղարկվել հազարավոր քաղաքացիների»: Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ այս հաղորդագրությունը ուղղակի արտագաղթի կոչ է: «Ես էլ եմ ստացել այդ հաղորդագրությունը եւ ես էլ ձեզնից պակաս զարմացած չեմ»,- արձագանքեց Արփինե Հովհաննիսյանը, վստահեցնելով, որ պետական միջամտություն չկա. «Բայց եթե նայենք իրավական տեսանկյունից, ցանկացած անձ իրավասու է նմանատիպ տեղատվություն տրամադրել»: Ավելին՝ տեսանյութում