A
A
Կողոպտել են հայտնի հայ բժշկի առանձնատունը. arevelq.am
Թուրքական թերթերի լրահոսում այսօր Թուրքիայում հայտնի հայ բժիշկ, համալսարանի պրոֆեսոր Հակոբ Կոթողյանի լուսանկարն է: Հաղորդվում է, որ անհայտ անձինք հարձակվել են նրա առանձնատան վրա, բռնության ենթարկել կնոջը՝ ստիպելով բացել չհրկիզվող պահարանը, որից հանցագործները տարել են խոշոր չափի գումար` 540 հազար ԱՄՆ դոլար: Հակոբ Կոթողյանի կինը գտնվում է հիվանդանոցում, ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Բժիշկ Հակոբ Կոթողյանը հայտնի հայ մաշկաբան է, նա զրկված է մեկ ձեռքից և բժշկական գործունեություն է ծավալում մեկ ձեռքով: