Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե իշխանությունը չհանդուրժի կեղծիքներ, ընտրությունները չեն կեղծվի» (տեսանյութ)

Քաղաքականություն
Demirjyan-nkar

«Բարեփոխումների քողի տակ սեփական իշխանության վերարտադրության ծրագիրն իրականացնող վարչախումբը ձեռնամուխ է եղել նոր Ընտրական օրենսգրքի ընդունմանը։ Ներկայացված ԸՕ նախագծին ծանոթանալուց հետո ակնհայտ է դառնում, որ այն մշակվել է իշխող քաղաքական ուժի վերարտադրության համար առավելագույնս նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով»,- այսօր ԱԺ-ում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը։ Նա շեշտեց, որ նախագծում հաշվի չեն առնվել ընդդիմության, քաղաքացիական հասարակության և ԵԱՀԿ բազմաթիվ առաջարկներ։ Պատգամավորը վստահ է, որ լավ Ընտրական օրենսգիրքն ընտրությունների համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։ «Ընտրությունները կարելի է կեղծել ամենակատարյալ ԸՕ-ով, եթե բացակայում է արդար ընտրություններ անցկացնելու քաղաքական կամքը։ Եթե իշխանությունը չհանդուրժի կեղծիքներ, ընտրությունները չեն կեղծվի»,-եզրափակեց պարոն Դեմիրճյանը։