Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

6-7 ընկերությունից երկուսն են մնացել բենզինի շուկայում (տեսանյութ)

Քաղաքականություն
77275cd2bce534e1dcf6bf42221c6c46

«2013 թվականին Համաշխարհային բանկի զեկույցում նշված էր, որ Հայաստանը ամենամենաշնորհացված երկիրն է տարածաշրջանում. շուկաների 19 տոկոսում իշխում են մենաշնորհները, 60 տոկոսն ունի գերիշխող դիրք։ Կարող ենք ասել, որ այժմ էլ Հայաստանը շարունակում է տարածաշրջանում մնալ ամենամենաշնորհացվածը»,-այս տվյալները ՏՄՊՊՀ նախագահի համար հատուկ նշեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։ «Համաշխարհային բանկի զեկույցը, որ հրապարակվել էր, դրա արդյունքները կատարվել էին լուրջ մեթոդաբանական սխալների վրա։ Երբ խոշոր ընկերությունների կառուցվածք են գնահատում երկրում, վերցրել էին էներգետիկ ոլորտը, որտեղ բնական մենաշնորհ կա, նրանց ստեղծած արժեքը բաժանել են ՀՆԱ-ին և դրա վերաբերյալ գնահատական տվել»,-ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը։ Իսկ պարոն Զուրաբյանի հարցին, թե քանի ընկերություն է բենզին ներկրում երկիր և դրանք քանի՞սն էին 5 տարի առաջ, նա նշեց. «Երկու խոշոր ընկերություններ են ներկրում։ 5 տարի առաջ վեց-յոթ ընկերություններ են եղել»։